Tert.am-ը գրում է․

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը նոր զեկույցում հայտնում է, որ կանայք ողջ աշխարհում ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ, ովքեր նմանատիպ պաշտոն են զբաղեցնում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կազմակերպության տվյալներով՝ կանանց աշխատավարձն ավելի քիչ է նաև այն դեպքերում, եթե նրանք ունեն ավելի մեծ փորձ, ավելի կրթված են և աշխատավայրում ավելի արդյունավետ են, քան արական սեռի նրանց գործընկերները:

Հետազոտության մեջ վերլուծության է ենթարկվել աշխարհի 38 երկրներում աշխատավարձերի վիճակագրությունը, և դրանցից յուրաքանչյուրում տղամարդու աշխատանքն ավելի բարձր է վճարվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել