Aram KarapetyanAraratnews.am-ը գրում է․

ԿԲ-ն ներկայացրել է վերջին շաբաթվա ամփոփ տվյալներ, ըստ որի, գնել են շուրջ 70 միլիոն և վաճառել ավելի քան 145 միլիոն դոլար: Ինչպես նկատեցինք4 այս օրերի ընթացքում սովորական քաղաքացիները չէին կարողանում դոլար գնել: Թե ովքեր են դոլար գնողները՝ պարզ չէ:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է՝ սա հարցի մյուս կողմն է. «Այստեղ հարցն այն է, թե որտեղի՞ց են բանկերն այդ դոլարները վաճառել»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Կարպետյանը:

«Հայաստան մտնող դոլարների քանա՞կն է ավելացել, մասնավոր բանկերը պահուստնե՞ր են ունեցել, ո՞րն այս ամենին տնտեսական բացատրությունը»,- փորձեց պարզաբանել Արամ Կարապետյանն ու նկատեց՝ միանշանակ, կա արտաքին միջամտություն:

«Կամ ռուսական շուկայից եկող ռուբլին է վերածվել դոլարի, կամ պարսիկներն են եկել գնել. ուրիշ մեծ հոսք չունենք»,- ասաց Արամ Կարապետյանն ու ավելացրեց, որ, ամենայն  հավանականությամբ, Ռուսաստանից է հոսք եղել և պարտադիր չէ՝ ռուսներն առած լինեին, գուցե հայերն են ռուբլի ուղարկել՝ վերածելով դոլարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել