5 главных факторов сексуальной привлекательности

Երկար ոտքերն ու փարթամ կուրծքը գրավչության երկրորդական հատկանիշներ են, պնդում են հարցն ուսումնասիրող գիտական մտքերը։ Տղամարդկանց վրա ամենաուժեղ ազդեցությունն, ըստ նրանց, ունենում են ոչ թե դետալները, այլ վարվեցողության յուրահատուկ ոճը։

1. Ուրվագիծը՝ հիմքերի հիմք

Տեխասի համալսարանի պրոֆեսոր Սինգհը պնդում է, որ տղամարդկանց առաջին հերթին գրավում է կնոջ ուրվագիծը։ Հենց իրանն է, ըստ գիտնականի, հանդիսանում մարմնի ամենասեքսուալ մասը։ Նա եկել է այդ եզրակացությանը՝ վերլուծելով վերջին մի քանի դարի համաշխարհայն գրականությունը. ավելի քան 3 հազար տարբեր ստեղծագործությունների տղամարդ հեղինականեր խելքահան են եղել հենց կանացի իրանով, այլ ոչ թե ոտքերով, կրծքերով, կամ էլ հետույքով՝ առանձին- առանձին։ Իրականում, տղամարդիկ կարևորում են միայն գայթակղիչ ձևերը, իսկ այլ դետալները նրանք չեն նկատում։

Բացի դրանից, գիտնականները խորհուրդ են տալիս այն կանանց, ովքեր չունեն անթերի կազմվածք, աշխատել աչքերով։ Կանայք, ովքեր ուղիղ են նայում տղամարդու աչքերին, գրգռում են տղամարդկանց ուղեղի այն հատվածները, որոնք գրգռվում են գեղեցիկ կազմվածքի առկայության դեպքում։ Ուղեղի այդ հատվածը պատասխանատու է ուրախության ու հաճույքի համար։ Որպես ապացույց՝ ներկայացվում են գիտափորձերի արդյունքները. տարբեր տարիքի տղամարդիկ գնահատել են տարբեր կանանց լուսանկարներ։ Արդյունքում պարզվել էր, որ ամենից բարձր գնահատական ստացել էին այն լուսանկարները, որոնցում կանայք ուղիղ նայող հայացքով են եղել։

2. Ազդրերի սահուն շարժում

Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ անգամ ամենաբարակ իրան ունեցող կանայք կարող են սրել տղամարդկանց ցնցող ազդեցությունը, եթե քայլելիս սահուն կերպով շարժեն ազդրերը՝ հնարավորինս մաքսիմալ ամպլիտուդով։ Որպեսզի հաստատեն այս վարկածը, նրանք խնդրել են անկախ փորձագիտական խմբի գնահատել փողոցում քայլող պատահական կանանց սեքսուալությունը։ Ամենաբարձր գնահատականի արժանացել են նրանք, ովքեր առավել արդյունավետ են շարժել իրենց ազդրերը, իսկ նրանք, ովքեր ավելի հանգիստ ու համաչափ քայլվածք ունեին և անգամ ավելի հրապուրիչ արտաքին, չեն առաջացրել բավարար հուզում՝ գնահատող տղամարդկանց մոտ, այնպես որ, եթե ուզում եք դուր գալ տղամարդկանց, շարժեք ձեր կոնքերը։

3. Ժպիտ և ծիծաղ

Ժպիտի կախարդական հատկությունները վաղուց են հայտնի, բայց պարզվում է, որ մեր ընկալման վրա ոչ թե ժպիտն է ազդում՝ որպես այդպիսին, այլ ստացված ուշադրության քանակը։ Բրիտանացի գիտնականները մասշտաբային հետազոտություն են անցկացրել ուսանողների շրջանում, որոնց ցուցադրել են ժպտացող կանանց բազմաթիվ լուսանկարներ։ Արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ առավել սեքսուալ են համարում նրանց, որոնց նկարներին նայելիս տղամարդիկ ի պատասխան ժպտում են։ Կարելի է սինթեզել հետևյալ բանաձևը. կանանց դուր են գալիս հումորով տղամարդիկ, իսկ տղամարդկանց՝ իրենց կատակներին ժպիտով ու ծիծաղով արձագանքող կանայք։

4. Ազդրերի ու իրանի համամասնություն

Հետույքը մարմնի այն մասն է, որի հետ իրանի կոնտրաստը ամենավառն է ու այդ գեղեցիկ ներդաշնակությունը երկար էվոլյուցիոն ճանապարհ է անցել՝ ի տարբերություն մարմնի այլ մասերի և դարձել է միակը, որը հնարավոր է բարելավել առանց վիրահատական միջամտության։

Յուտայի համալսարանի դոկտոր Բրաամբլը խորհուրդ է տալիս հիշել մեր հեռավոր կապկակերպ նախնիներին, ում հետույքային մկանները, չլինելով զարգացած, ընդհանրապես գրավիչ ձևեր չունեին։ Հետույքին գրավիչ ուրվագծեր հաղորդելու լավագույն միջոցները քայլելը, վազեը, լողն ու հատուկ ֆիզիկական վարժանքներն են։ Կոնքերի ու դրանց մկանների զարգացմանը զուգահեռ՝ ավելի համաչափ ու բարակ է երևում իրանը։

5. Թույլ սեռը՝ քաղցր թմրանյութ տղամարդկանց համար

Համաձայն կալիֆորնիացի գիտնական Ալան Ռեյսի հետազոտությունների՝ սեքսուալ գրավչությունը՝ պատասխան ժպիտների, գայթակղիչ կազմվածքի ու հրապուրիչ հայացքների տեսքով, գրգռում է ուղեղի նույն այն հատվածը, որի վրա ազդում են ալկոհոլն ու թմրանյութերը։ Ստացվում է, որ թույլ սեռը տղամարդկանց վրա ազդում է ինչպես թմրանյութ։

Գիտնականը դա մեկանաբանում է հատուկ նեյրոնային ցանցի առկայությամբ, որը կազմավորվել է դեռ վաղ անցյալում։ Այլ կերպ ասած, ուղեղը կարողանում է ընկալել ու ազդակներ արձակել գեղեցկության ու գրավչության հանդեպ։ Մեր նախնիներին նման ակնթարթային ռեակցիան թույլ էր տալիս շփում սկսել, գտնել համապատասխան կապեր, կողնորոշվել զուգընկերուհու առողջական հարցերում ու ավելի էր դյուրինացնում ընտրության խնդիրը։

Ժամանակակից տղամարդկանց վրա կնոջ սեքսուալ գրավչությունն ազդում է ենթագիտակցական մակարդակում՝ արթնացնելով բնազդները։ Տղամարդիկ կարող են չիմանալ, որ բարակ իրանի առկայությունը վկայում է նրա մասին, որ կնոջ օրգանիզմը հարուստ է կանացի էստրոգեն հորմոնով, որը նվազեցնում է ճարպային կուտակումները ու հաղորդում կնոջ կառուցվածքին ավազային ժամացույցի ձև, գեղեցկադիմություն ու սեքսուալություն, բայց, այնուամենայնիվ, տղամարդը չիմանալով արձագանքում է դրան։

Այնպես որ, հաճախ ծիծաղեք, նայեք տղամարդկանց աչքերի մեջ ու ինտենսիվ շարժեք ազդրերը քայլելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել