Սպառողներն ահազանգում են ՀԿ-ներին. գնաճն առկա է տարբեր ապրանքների շուկաներումLife.panorama.am-ը գրում է․

Սպառողներն ահազանգում են հասարակական կազմակերպություններին: Գնաճն առկա է տարբեր ապրանքների շուկաներում: Այս տարի գնաճի հարցը սուր է դրված, որովհետև միայն ամանորյա թանկացումներ չեն: Դոլարի գնի բարձրացումը նույնպես իր գործն արեց: Բայց հարցն այն է, որ տնտեսական տարբեր գործոնով պայմանավորված մեզ մոտ չգիտես ինչու միայն գնաճ է լինում: Անկախ նրանից դրամն արժեզրկվել է, թե արժևորվել է, միջազգային շուկայում գնանկում է, թե հակառակը: Մեր երկրում թանկացումն անպակաս է, հատկապես, եթե առջևում տոներ են: Արդյունքում տուժում է սպառողը:

Իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ բաբկեն Պիպոյանը Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացին իր ամենօրյա առևտուրն իրականացնում է սննդամթերքի շուկայում, հետևաբար կարճ ժամկետում գնաճային թռիչքն առավել տեսանելի է դառնում հենց այս ոլորտում: «Դրա համար մեր ահազանգերը հենց սննդամթերքի շուկայում առկա թանկացումներին են վերաբերում»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

Իսկ ինչ պետք է անեն սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, համապատասխան պետական կառույցները: Չէ որ, այս ամբողջ գործընթացից օգտվում են շատ տնտեսվարողներ ու չհիմնավորված թանկացմամբ փորձում են շահույթ ապահովել: Մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ եթե դոլարը թանկացավ այսօր, ապա հենց այսօր էլ ապրանքների գները բարձրանում են: Բայց չէ որ այդ տնտեսվարողը դեռ վաճառում է պահեստում ունեցած ապրանքը, որն ասենք ներկրել է մեկ ամիս առաջ: Ստացվում է դոլարի թանկացման անվան տակ վաճառում է իրեն հարմար գնով: Բաբկեն Պիպոյանի խոսքով, այո, նման խնդիր կա: Ըստ նրա՝ իրենց նման կարգավիճակ ունեցող հասարակական կազմակերպությունները, նման պարագայում առավելագույնը կարող էին ուսումնասիրություն կատարել՝ պարզելու համար գնաճն իրատեսական է, թե կան չարաշահումներ: Բայց այստեղ խնդիր կա: Ո՞րն է դա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել