Դեկտեմբերի 20-ից հետո դոլարը անկում կապրի և ամեն ինչ կկարգավորվի. Բանկերի միության նախագահPanorama.am-ը գրում է․

Դեկտեմբերի 20-ից հետո դոլարը անկում կապրի և ամեն ինչ կկարգավորվի: Այս մասինPanorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահՍամվել Ճզմաչյանը` միաժամանակ հավելելով, որ դրամ-դոլար հարաբերակցության տատանումները միանշանակ խուճապի հետևանք են, որոնք առաջացնում են որոշ անձինք:

«Ես խորապես համոզված եմ, որ խուճապի ենթարկվել պետք չէ, դա ճիշտ չի լինի մեր երկրի տնտեսության համար»,- նշեց նա:

Սամվել Ճզմաչյանի խոսքերով` դրամի արժեզրկման համար գոյություն ունեն մի շարք օբյեկտիվ գործոններ: Մասնավորապես, տնտեսության զարգացման աճի որոշակի դանդաղեցումը, Ռուսաստանում տիրող տնտեսական իրավիճակը, պատճամիջոցների հետևանքով ռուսական ռուբլու արժեզրկումը, որոնք իրենց հերթին բերել են դրամի արժեզրկմանը: Ըստ նրա` Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի առաջին գործընկերը, բնականաբար, դա չէր կարող իր ազդեցություն չունենալ նաև մեր երկրի տնտեսության, ֆինանսական շուկայի վրա:

Սամվել Ճզմաչյանը համոզված է, որ սա ժամանակավոր բնույթ է կրելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել