«Վաչե Գաբրիելյանին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար նշանակելու հանգամանքը անակնկալ էր, քանի որ նա մի փոքր տարբերվում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարության ընդհանուր կազմից: Գաբրիելյանը, ի տարբերություն մյուս նախարարների, խոշոր գործարար չէ, այլ լավ ֆինանսիստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գաբրիելյանն այդ պաշտոնում նշանակվել է հստակ պայմանով որ պետք է կարողանա միջազգային կառույցներից խոշոր դրամաշնորհներ և վարկեր «բերել»:

Ենթադրվում է, որ միջազգային կառույցների հետ նրա լավ հարաբերությունները կօգնեն այդ գործում: Ու քաղաքական շրջանակներն արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի արված կանխատեսումը, թե «հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում Հայաստանի տնտեսությունը համաշխարհային զարգացման ֆոնին 3.3-տոկոսանոց աճի հնարավորություն կունենա», հենց Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելով են բացատրում»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել