Դեկտեմբերի 6-ը համարվում է ձմռան ամենալուսավոր օրը: Հենց այսօրն են Ֆրանսիայի Լիոն քաղաքում նշում «Լույսի տոն»–ը: Քաղաքի բնակիչներն իրենց պատուհաններին մոմեր են վառում, իսկ փողոցներում չեն մարում բազմաթիվ լամպերն ու լուսամփոփները: Տոնի մասսայականության մասին են խոսում թվերը. միայն մեկ տոնակատարության ժամանակ կազմակերպվում է ավելի քան 80 լուսային ներկայացում, վառվում է ավելի քան 8 միլիոն փոքր մոմ, և այդ օրը մոտ 4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Լիոն: Գուցե հենց սրանով է բացատրվում նաև արդեն լեգենդ դարձած այն համոզմունքը, որ տարվա այս օրը ծնվում են բացառապես բարի մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել