3 բաղադրատոմս ճարպերն այրող կոկտեյլ պատրաստելու համարAroxj.am-ը գրում է․

Ճարպերն այրող կոկտեյլները հիանալի միջոց են ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Նրանք արագացնում են նյութափոխանակությունը, վերացնում են քաղցի զգացումը, հարստացնում օրգանիզմը  վիտամիններով և հանքանյութերով: Aroxj.am-ը  ներկայացնում է 3 կոկտեյլի բաղադրատոմս, որոնք օգնում են այրել ավելորդ ճարպերը:

Բաղադրատոմս 1

Անանուխով և կիտրոնով թեթև կոկտեյլը օրվա սկզբին կառույգացնի, էներգիա կհաղորդի և կօգնի ազատվել ավելորդ սանտիմետրներից:

Կիվի-1 հատ,

Կիտրոն - 2 կտոր,

 Անանուխ - 7 ճյուղ ,

Մաղադանոս - 7 ճյուղ ,

Ջուր - 100 մլ :

Մեղր - ըստ ճաշակի և ցանկության:

Կիվին մաքրել և ոչ մեծ կտորների կտրատել: Լցնել բլենդերի մեջ: Կիվիին ավելացնել կիտրոն, կանաչի և ջուր, լավ խառնել: Միանգամից օգտագործել պատրաստելուց հետո:

Բաղադրատոմս  2

 Էկզոտիկ մրգերի սիրահարների ճաշակով կլինի արքայախնձորով և թուրինջով կոկտեյլը: Այս մթերքները դդմի սերմերի հետ ճարպերն այրելու գործում լավագույններից  է:

Թուրինջ - ¼  հատ,

 Կեֆիր - 250 մլ ,

Դդմի սերմեր - 30 գ.,

 Կոկոսի յուղ - 30 մլ

Թուրինջը և արքայախնձորը մաքրել, ոչ մեծ կտորների կտրատել և լցնել բլենդերի մեջ: Մրգերին ավելացնել կեֆիր, սերմեր և կոկոսի յուղ, խառնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել