Երեկ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ պայմանագրին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Դեմ էին ընդամենը յոթ պատգամավոր: Դրսում, ինչպես և սպասելի էին, կային հակառուսական տրամադրություններով պրոֆեսիոնալ ակտիվիստներ... Կարծես թե ամեն ինչ իր ձևի մեջ էր, բոլորը տեղում էին, ու վարագույրն էլ բարձրացավ ու իջավ ըստ սցենարի, հավանաբար (դե մի թեթև աղմուկ պիտի ելնե՞ր, թե՞ չէ): Բայց այս ամենի մեջ մի վատ բան եղավ: Ակտիվիստներն էլի տեսան Շուշանին` երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին ու սկսեցին երգել կամ վանկարկել «Երազ իմ երկիր, Ռուսաստան» ու էլի այլ տհաճ բառեր: Լավ, մի հարց, ինչու՞ Շուշանը, ինչու՞ հենց Շուշանը: Հանրապետական խմբակցությունը կարծես թե կին պատգամավորների պակաս այնքան էլ չունի: Ինչու՞ հենց նրան էլի թիրախավորեցին: Ինչու ոչ, ասենք, Հերմինե Նաղդալյանը կամ մեկ ուրիշը:
Չեմ խոսի, որ նույն հաջողությամբ կարելի էր նաև ԲՀԿ-ական կին պատգամավորներին թիրախավորել կամ այլոց: Ուղղակի երևի Շուշանն ամենախոցելին է: Ու գիտե՞ք՝ ինչու: Եթե ասենք ԲՀԿ-ականի թիրախավորեին, հաստատ ԲՀԿ-ն իր ողջ ակտիվով կհարձակվեր, գոնե միայն օնլայն տիրույթում ու կպաշտպաներ, մինչդեռ Շուշանի հարազատ կուսակցությունից ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն դուրս չեկավ տիկին Պետրոսյանին պաշտպանելու համար:
Մտածելու առիթ է ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել