Panarmenian.net-ը գրում է․
Ռուսաստանաբնակ հայ ձեռներեցներԹոս Մովսիսյանն ու Արտեմ Գարմերյանը Instagram-ի լուսանկարները տպող սարք են հորինել: Ասում են՝ աշխարհում նմանը չկա, գրում է «Վեդոմոստի» թերթը:
Ինչպես ասվում է հրապարակման մեջ, Instagram-նամենադրական սոցցանցն է: Լուսանկարներն Instagram-ում միշտ էմոցիաների արտահայտում են, և լավ կլիներ դրանք նյութականացնել, որոշեցին մոսկվաբնակ Թոս Մովսիսյանն ու պետերբուրգցի Արտեմ Գարմերյանը: Նրանք ստեղծել են Boft ավտոմատ սարքը, որը թղթի վրա քառակուսի լուսանկարներ է տպում անմիջապես օգտատերի պրոֆիլից. վերջինս բացվում է մեծ սենսորային ցուցանակի վրա: Երկու լուսանկարների տպագրման արժեքը 50 ռուբլի է, չորսինը՝ 100 ռուբլի, 20 լուսանկարի համար հարկ կլինի վճարել 500 ռուբլի:
Ինչպես խոստովանում են ձեռներեցները, իրենց ակնկալիքներն ավելի շատ կապված էին աղջիկների հետ, քանի որ հենց նրանք են առավել ակտիվ լուսանկարներ տեղադրում սոցցանցերում: Boftնախագծի հեղինակները ճակատագրի բերումով հանդիպեցին Լապեենռանտեի Տեխնոլոգիական ինստիտուտում, ուր Մոսկվայի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ուսանող Թոս Մովսիսյանն ու Պետերբուրգի ինժեներատնտեսականի ուսանող Արտեմ Գարմերյանը եկել էին սովորելու իրենց բուհերի ուղեգրով: «Իսկ էլ որտե՞ղ կարող էին հանդիպել ռուսալեզու հայերը, եթե ոչ Ֆինլանդիայում»,- նշում է Մովսիսյանը: Յուրաքանչյուրս արդեն ունեինք օնլայն բիզնեսի փորձ:
Հետո նրանցից յուրաքանչյուրն իր քաղաք է մեկնել, բայց շփումը շարունակվել է: Տարբեր գաղափարներից, որ նրանք միշտ քննարկում էին, «ծնվել» է նաև Instagram լուսանկարները տպելու սարքի ստեղծման միտքը: Տղաները մոը 200.000 դոլարի ներդրում են արել:
Մոտ մեկ տարի է պահանջվել ծրագրային ապահովման մշակման համար, բուն սարքի ստեղծման, մասերը հավաքելու ու այն ընկերության որոնումների, որը կարտադրեր անհրաժեշտ սարքավորումները: Արտադրությունն որոշեցին բացել Լենինգրադի շրջանում:
«Նախագծի բարդությունն այն է, որ առցանց չէ,- ասում է Մովսիսյանը: -Այն չի կարելի լրամշակել ու փորձարկել տանը բազմոցին նստած: Նման նախագծի համար ավելի շատ ժամանակ կպահանջվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



