Տեսակների կռիվը, որին ես հաճախ եմ անդրադառնում, Հայաստանի նեոգաղութացումով ավելի է շիկանալու: Միևնույնն է, մինչև մենք մեր ներսում չմաքրվեինք, հայերն ու ռուսուլմանները չզտվեին, հարկ եղած դեպքում թեկուզ իրար «հագնելու» գնով, մենք շարունակելու էինք ներսից հոտել: Հիմա մենք ազգովի հստակ կանգնած ենք՝ կամ-կամի առաջ: Կամ երկիրը կտանք ռսի նոքար «է՜ն սհաթականներին», կամ հայի մեջ կարթնանա վճռական պահերին իրեն փրկած վտանգի զգացողությունը:
Առաջարկում եմ 103 դավաճան պատգամավորներին հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր ռուսուլմաններին, ովքեր շունչները պահած սպասում էին այսօրվան, որը ո՛չ պատահականորեն «զուգադիպեց» 1-ին հանրապետությունը կործանած 11-րդ կարմիր բանակի Հայաստան ներխուժման օրերի հետ: Հարկավոր է բոլորին բոյկոտել՝ կյանքում, թե վիրտուալ ՖԲ-ում: Որևէ մեկիս էջի վրա, որևէ տեղ ռուսուլմանի հանդիպելիս, առանց հետը լեզու թաթախելու, ջնջել, գցել դուրս հավիտյան, որպեսզի նրանք բացահայտորեն զգան, որ երկիր են ծախել, որ արհամարհված են հայի կողմից և վաղ թե ուշ պատասխան են տալու՝ որպես ազգի դավաճաններ:
ՏՄ եղածներն իրենք էլ են շան նման հասկանում, որ այդ նոր սովետական կոլխոզը չի կայանալու, ինչ անում են՝ չի «կպնում», դեռ չստեղծված քանդվում է, քանզի սկսում են հասկանալ, որ չեկիստ-դիկտատորը «քցել» է իրենց, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհից մեկուսանալն առնվազն խենթություն է ու կործանում: Ընդունել և ներել միայն նրանց, ովքեր կապաշխարհեն, կամավոր դուրս կգան ռսի ստրուկի կարգավիճակից և կանցնեն հայ ժողովրդի կողմը...