Կրքոտ համբույր` սպիտակ ծաղիկներով պատված պատի մոտ. ամերիկացի երաժիշտ Քենի Վեսթի և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հարսանեկան լուսանկարը ռեկորդ է սահմանել Instagram–ում։ Instagram–ի 4–ամյա գործունեության ընթացքում այս լուսանկարն ավելի շատ հավանությունների է արժանացել, քան մեկ ուրիշ նկար։ Ընդհանուր առմամբ այն հավանել են 2,4 միլիոն օգտատեր։

Նախկին ռեկորդը պատկանում էր դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսին և դեռահասների կուռք Ջասթին Բիբերին։ Նրանց լուսանկարը հավաքել էր 1,83 միլիոն հավանություն։ 

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Քենի Վեսթի հարսանիքը տեղի է ունեցել 2014 թ.–ի մայիսին։ Դա Քենի առաջին, իսկ Քիմի երրորդ ամուսնությունն էր։ 

Ким Кардашян и Кени Вест

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել