ArmnewsTV.am-ը գրում է․
Երկրաբան Հայկ Մելիք-Ադամյանն է: Երկրաբանության ինստիտուտի ղեկավարին մեղադրում է պաշտոնական դիրքը չարաշահելու, գրագողության համար: Երկրաբանության ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը գործընկերոջ ելույթը լսում է համբերությամբ, մեկնաբանություններ չի անում, մասնագիտական հարցերը լուծելու համար Ակադեմիան ունի ավելի լուրջ հարթակներ: Բողոքող կողմը` Հայկ Մելիք-Ադամյանը, ակադեմիայի թաղթակից անդամների ընտրությանը չի մասնակցում, բայց ուզում է, որ Երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանն էլ չմասնակցի:
Երկրաբանության տնօրեն Արկադի Կարխանյանը լրագրողներին ու Հայկ Մելիք Ադամյանին պատասխանելու ցանկություն չունի: Տնօրենը տեսախցիկն անջատելուց հետո անկեղծանում է` իրենց աշխատակիցը հաճախ է երկրաբանության գերհանգիստ ինստիտուտում ինտրիգներ փնտրում:
Տեսանյութը՝ այստեղ