Ֆինանսական բլոկի պատասխանատուները փորձում են այնպես անել, որ դրամի արժեզրկումը բնակչության մոտ խուճապի չհանգեցնի։ Դա տեղի կունենա, եթե շատերը որոշեն իրենց ձեռքի տակ եղած դրամը փոխարկել դոլարի կամ եվրոյի։ Այդ դեպքում կստեղծվի արտարժույթի մեծ պահանջարկ, և դրամը պարզապես կփլուզվի։
Սակայն պարզվում է, որ խուճապի պատճառները ոչ հասարակության մեջ են, այլ բանկերի։ Սովորաբար բանկերի թեմայով խոսելիս զգույշ եմ, որ գործարար համբավը չվնասվի։ Բայց հիմա կոնկրետ օրինակով կասեմ. ՎՏԲ Հայաստան բանկը հրաժարվել է այսօր դոլար վաճառել քաղաքացիներին։ 
Նույնը՝ մի քանի այլ բանկեր։ Ու նման վարքագծով նրանք իրենք են նպաստում խուճապային տրամադրությունների զարգացմանը։ 
Մի բան էլ։ Ոնց որ թե գնալով հաստատվում են այն տեղեկությունները, որ ռուսական կապիտալով աշխատող ընկերությունները մեծ ծավալի արտարժույթ են դուրս բերում Հայաստանից։ Այսինքն, էս փոքր շուկայից քամում են արտարժույթը։ Դրա համար էլ ներքին շուկայում արտարժույթի դեֆիցիտը սրվում է։ 
Չգիտեմ՝ օրենսդրությամբ ԿԲ-ն կամ մյուս կառույցները ինչ լծակներ ունեն էս իրավիճակի դեմն առնելու համար։ Բայց որ մի բան պետք է անել՝ դա հաստատ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել