eMedia.am, 23.09.2012 | Աղմուկ բարձրացրած տեսանյությում, ուր մի երիտասարդ Կինո Մոսկվայի մոտ տեղադրված Չարենցի արձանի գլխին է հարվածում, նկարված Արամ Հովեյանը (կարմիր շապիկով), eMedia.am կայքում տեղադրված նյութի տակ թողել է հետևյալ մեկնաբանությունը։
Բարև ձեզ, հարգելի ժողովուրդ, ես այս ամենի հետ կապ չունեմ։ Ես միայն նկարվել էի ցանկանում։ Ես խնդրել եմ ընդամենը ինձ նկարեն։ Ես կապ չունեմ էդ լկտի պահվածքով մարդկանց հետ։ կապ չունեմ նաև Չարենցի վրա զվարճանալու հետ։ Չարենցը մեծություն ա, ինչպես մարդ թույլ կտա, որ արձանի, այսինքն՝ հանգուցյալի վրա զվարճանան, ես ընդամենը ակնոցս եմ դրել ու ժուռնալով եմ նկարվել։ Հազար անգամ կներեք, ես այս ամենի հետ կապ չունեմ, չգիտեմ ովքեր էին այս լպիրշ մարդիկ։ Ես այս ամենի հետ կապված եմ այնքանով, որ ուզեցել եմ նկարվել, ես անմասն եմ արձանն ապտակելու ու մյուս վայրագությունների հանդեպ։ Նկարում էլ պարզ է երևում, որ ես միայն ակնոցներ եմ դրել և նկարվել և ուզում եմ տեսնել նկարս ինչպես ստացվել դրա համար էլ ծիծաղում եմ, ես կապ չունեմ ր չեմ ՝լ ցանկանում խայտառակվե, ով վատ արարքա արել թող նա ամաչի։ Իսկ չարենցը դար ամենամեծ գրողն ա և մտավորական։ Ես նման բան չեմ արել և չեմ ծրագրել։ Թող ամաչի հայ ազգի առաջ այն մարդը որն արել է այդ ամենը։ Հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց սա խայտառակություն է։ Ես ամոթից չգիտեմ ինչ անեմ, որովհետև ուրիշի արածի համար ես եմ ամաչում։
Հ.Գ. Եղբայր դու հիմա պետք է չամաչես, այլ երբ որ անում էիր դա:Ինչ՞ է նշանակում մենակ ակնող եմ դրել, դա քեզ համար արդարարցում է:Ամոթ է, հայրդ ու մայրդ ինչ կմտածի երբ դա ասենք հայտնի հեռուստատեսությամբ, ինչ՞ կմտածես դու, ուզում ես ամբողջ հայ ազգը քեզ քարկոծի, պախարակի ու անիծի:Էդպես էլ կա, դու այսօր առավոտվանից էդ երեք թափթփուկի հետ անիծվողի, անարգանքի սյանը գամվողի դերում եք:Վայելեք ստոր արարարծներ:
Հ.Գ. Շնորհակալություն emedia.am-ին: