
Մի խումբ մայրիկներ թույլ տվեցին իրենց դստրիկներին «գեղեցկացնել» իրենց։ Չզարմանաք, եթե այս փոքրիկների պատկերացումները գեղեցկության մասին չհամընկնեն Ձեր պատկերացումների հետ։ Ի տարբերություն բազում մեծահասակների՝ նրանք ընդունված ստանդարտներից դուրս են մտածում։ 3-5 տարեկան այս փոքրիկ աղջիկները գեղարարական միջոցների մի ամբողջ շարք ունեին իրենց ձեռքի տակ՝ շրթներկ, ստվերաներկ, սնգույր և այլն։ Լուսանկարների այս շարքը կարող է զվարճալի թվալ, սակայն գուցե երեխաների համար էլ զվարճալի է, թե ինչ բծախնդրությամբ են իրենց մայրիկներն ընդգծում աչքերը և առհասարակ ժամեր ծախսում դիմահարդարման վրա, երբ կարելի է ընդամենը հինգ րոպեում ամեն ինչ «լղել» դեմքին ու վառ կերպար ստանալ։ Փոքրիկ աղջիկներից յուրաքանչյուրը համոզված էր, որ ավելի է գեղեցկացրել իր մայրիկին։ Մի՞թե Դուք կհամարձակվեք հակառակը պնդել։
Դիմահարդար՝ Բրուքլին Թեթզլավ, 5 տարեկան

Մոդել՝ Քրիստին Թեթզլավ
Դիմահարդար՝ Ավի Դոնոգ, 3 տարեկան

Մոդել՝ Էշլի Դոնոգ
Դիմահարդար՝ Էշլի Հոուել, 4 տարեկան

Մոդել՝ Քերի Մեդսեն
Դիմահարդար՝ Թեյզ Քլեփթոն, 4 տարեկան

Մոդել՝ Ջիլլ Քլեփթոն
Դիմահարդար՝ Գրեյս Փահլ, 4 տարեկան

Մոդել՝ Բրենդի Փահլ
Դիմահարդար՝ Էքո Հան, 4 տարեկան

Մոդել՝ Վասիա Հան
Դիմահարդար՝ Սեդի մաե Շիփման, 5 տարեկան

Մոդել՝ Շենոն Շիփման
Դիմահարդար՝ Սիմոնե Նայթ, 4 տարեկան

Մոդել՝ Մեգի Նայթ
Դիմահարդար՝ Փեյթոն, 5 տարեկան

Մոդել՝ Դենսի Էնի



