Ուզում եմ շարունակել ներկայացնել ֆիլմերի շարք, որը յուրաքանչյուր մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ տեսած լինի: Արտիստը / The Artist (2011): Փառահեղ ֆիլմ է: Նկարել սև ու սպիտակ համր կինո, երբ 3D-ն արդեն գրավել է բոլոր շուկաները շատ վստահ և համարձակ որոշում էր, բայց այն լիովին արդարացրեց իրեն: Այն էմոցիաները և հուզականությունը, որ փոխանցում են դերասանները միայն ժեստերի և միմիկաների միջոցով ստիպում է ևս մեկ անգամ հավատալ դասականի անմահությանը: Ժան Դյուժարդինը իհարկե շատ տաղանդավոր խաղաց իր դերը և միանշանակ արժանի էր Օսկարի, և նրա հմայիչ խաղընկերուհին էլ էր իր բարձրունքում, բայց իմ սիրտը գրավեց շունը, նա իրոք ցնցող խաղաց: Շատ հուզիչ ֆիլմ է սիրո, զոհաբերության, մենության և փոխըմբռնման մասին, որը լարվածությամ մեջ կպահի ձեզ մինչև վերջին կադրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել