Որքան տեղյակ եմ, Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի խորհրդարանները դեռ չեն վավերացրել ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը: Մերոնց շտապողականությունն ինչո՞վ է պայմանավորված: Կարելի է, չէ՞, առժամանակ հետաձգելու եղանակ մոգոնել, մի մասը, ասենք, ցուցադրաբար դեմ լինի, դարավոր «բարեկամին» ատամ ցույց տա, որպեսզի գոնե հետագայում մարդատեղ դնեն... Թիթեռի պես մղվում ենք դեպի «լույսը», որպեսզի վայրկյան առաջ խորովվենք, հետն էլ նախորդներին նախատում՝ տասնհինգ թվին անմռունչ կոտորվեցին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.hovhannisyan.792/posts/366525666841391?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել