Iravunk.com–ը գրում է.

«Իրավունքը» բազմիցս անդրադարձել է 3,5-ամյա ԻԳՈՐ ԶԱՔԻՅԱՆԻ ընտանիքի պատմությանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան անդրդվելի դիրքորոշմանը:  Հիշեցնենք, որ փոքրիկն ունի տեսողության խնդիր (աչքի խնձորակի սուբատրոֆիա ախտորոշմամբ): Հայաստանում փոքրիկ Իգորն արդեն մեկ անգամ վիրահատվել է, սակայն չի հաջողվել վերականգնել նրա տեսողությունը: Այսօր արդեն բազմաթիվ բարերարների եւ սրտացավ մարդկանց աջակցությամբ Զաքիյանների ընտանիքը հանգանակել է համապատասխան վիրահատության գումարը, որը կարող է արվել միայն Ֆրանսիայի  կլինիկաներից մեկում: Ավելին`նշանակված էր վիրահատության օրը (հոկտեմբերի 3-ին), քանի որ արդեն իսկ մեկ անգամ Իգորի հայրը` ՌՈՄԱՆ ԶԱՔԻՅԱՆԸ որդու հետ եղել են Ֆրանսիայում ու անցել համապատասխան ստուգումներ: Բայց արի ու տես, որ հերթական անգամ այս ընտանիքին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը մուտքի արտոնագիր չտվեց, թեպետ Ռ. Զաքիյանի պնդմամբ` դեսպանատանն իրենք ներկայացրել էին պահանջված բոլոր փաստաթղթերը:

Ինչեւէ, այս պատմությունը բոլորովին էլ պատահական չվերհիշեցինք, քանի որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը այս անգամ շրջանցեց քաղաքակիրթ երկրին վայել բոլոր սրբություններն ու Եվրոպայի մասին մարդասիրական ողջ նկրտումներն ու Մարդու իրավունքների մեծ պաշտանի ջատագով լինելու մասին առասպելները ի չիք դարձան: Վերջերս մամուլում տարածված տեղեկության համաձայն,  Ղազանչյանների ընտանիքը գտնվում էր անելանելի իրավիճակում, քանի որ չէր կարողանում մուտքի արտոնագիր ստանալ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից, որպեսզի հասնի կրիտիկական վիճակում գտնվող աղջկան: Ընտանիքիդուստրը`ՌՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ-ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` նոյեմբերի 6-ին Ստրասբուրգի հիվանդանոց է տեղափոխվել ուշագնաց վիճակում, արհեստական շնչառության ապարատով եւ այդ օրվանից ուշքի չի եկել: Ֆրանսիացի բժիշկները օր ու գիշեր պայքարել են երիտասարդ աղջկա կյանքի համար: Նրան կոմայից հանելու համար անգամ բժիշկները  նրա երեք ամսական երեխային են ամեն օր իր մոտ բերել, լացացրել, որ գոնե երեխայի ձայնից մոր գիտակցությունը վերականգնվի: Բժիշկները պնդել են, որ շտապ պետք է Ֆրանսիա ժամանեն Ռուզաննայի ծնողները, քանի որ իրենց պրակտիկայում բազմաթիվ այդպիսի դեպքեր են եղել, երբ ծնողների ներկայությունից, խոսքերից ու հիվանդի հետ զրուցելուց մարդիկ կոմայից դուրս են եկել: Նույնիսկ Ֆրանսիայից  ֆաքսով դեսպանատանն է ներկայացվել Ռուզաննայի ախտորոշումը եւ բժշկի համապատասխան գրությունը. «Ռուզաննա Գրիգորյան-Խաչատրյանի առողջական ծանր,կրիտիկական վիճակից ելնելով՝ պահանջումենք նրա ծնողներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել