Մոտ երեք տարի առաջ Ալժիրում էի: Թե ինչի էի գնացել, դա կարևոր չի, կարևորն էն ա, որ էնտեղ բանկում չէիր կարող արտարժույթ փոխանակել, թեպետ արտարժույթ կար: Բայց դե ես հետս արտարժույթ էի վերցրել, ու պիտի ինչ-որ բան անեի: Ու էստեղ օգնության հասավ սև շուկան: Սև շուկան իրենից ներկայացնում էր քըռչ ու փալասի շուկա, որտեղ համարյա բոլոր քըռչ ու փալաս վաճառողները 5 րոպեում մեր ԺՈՂ-ում դոկտորական կպաշտպանեին: Ցանկացած պահի Բլումբերգից լավ կարող էին ասել, թե նավթի գինն ինչքան ա: Արտարժույթ մոտները՝ ինչքան ուզես: Ու ի՞նչ ա պարզվում, տենց իրավիճակում տնտեսության շարժիչ ուժը ոչ թե Ալժիրի ՕՊԵԿ-ի անդամ հանդիսանալու փաստն ա, այլ քըռչ ու փալաս ծախող ձյաձյայի շուստրիությունը:
Հիմա եթե սենց շարունակվի, էլի բարեկամության մետրոյի մոտ ստիպված պիտի հայտնվեն մարդիկ, որ գոռան՝ դոլար առնեմ վաուչերով կամ ռուբլի առնեմ դրամով։
Իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Կոնգրեսում Ադամ Շիֆին համբույրներ է տալիս ու համբույրներ առնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.mikaelian/posts/10204936855528364?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել