Դոն Կիխոտ երբեք չեմ կարդացել, կարող ա սխալ եմ արել, բայց ժամանակի կորուստ եմ համարել կարդալ մի մարդու մասին, որը բան ու գործը թողած՝ պայքարել ա հողմաղացների դեմ ու դրանով էլ գրանցվել ա համաշխարհային գրականության մեջ: Չեմ սիրում հողմաղացների դեմ պայքարող դոնկիխոտների, չեմ սիրում մութ սենյակում սև կատու փնտրողների, չեմ սիրում Կիկոսի նման սեփական դժբախտությունը ողբացող դժբախտ քույրերին, որոնք ողբում են իրենց Կիկոսի մահը նրա ծնունդից էլ առաջ:
Չեմ սիրում մեռելածին գաղափարների ու ծրագրերի դեմ պայքարելուց այն կողմ ոչինչ չանողներին, որովհետև համոզված եմ, որ մեռելածին գաղափարները մի օր իրենք իրենց թաղվելու են անգամ առանց դրանց դեմ պայքարի, իսկ մեռելածին գաղափարի դեմ պայքարելն էլ համարելով դոնկիխոտություն՝ որոշել եմ զբաղվել ավելի լուրջ բաներով, բայց ոչ դոնկիխոտությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10205253989539009?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել