1in.am-ը գրում է․
Կինոաստղի զուգընկերը՝ ռոք երաժիշտ Բենջի Մեդենը, չի կարողանում մերժել սիրելի կնոջ խնդրանքները և նույնիսկ պատրաստ է նրա հետ զբաղվել տղամարդկանց ամենաչսիրած զբաղմունքով՝ գնումներով: Այս մասին է հաղորդում Viva.ua-ը:
Պապարացիները սիրահարներին հանդիպել են Մանհեթենում գնումներ կատարելիս: Քեմերոնը և Նեջին ձեռք ձեռքի քայլել են և չափազանց զայրացել են պապարացիների հետապնդումներից:
Հիշեցնենք, որ ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Քեմերոնի և Բենջիի հարաբերությունները նոր մակարդակի են հասել՝ նրանք սկսել են միասին ապրել: Լուրերի համաձայն՝ ռոքերը տեղափոխվել է դերասանուհու՝ Բևեռլի Հիլզում գտնվող առանձնատուն:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1495922.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել