ArmnewsTV.am-ը գրում է․
Վանաձորի 24-րդ դպրոցի բակում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած դանակահարության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է` դանակի հարվածներ ստացել են նույն դպրոցի երկու աշակերտներ: Ռոբերտ Պետրոսյանը ձախ գոտկային շրջանում է հարված ստացել` մոտ տասը սանտիմետր վերքով: Վանաձորի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Ծանր է եղել Տիգրան Գևորգյանի վիճակը:
Ավելի քան վեց ժամ տևած վիրահատությունից հետո կեսգիշերին մայրաքաղաքից կանչված ռեանոմոբիլով պատանին տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Դպրոցական ծեծկռտուքի և դանակահարության միջադեպի դրդապատճառները ոստիկաններին արդեն հայտնի են, երկու դպրոցականներին դանակի հարվածներ հասցրածի ինքնությունը` նույնպես: Նա ևս անչափահաս է:
Լոռու մարզային քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել` երկու հոգու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու հատկանիշով: Դանակահարողը դեպքի օրը` ժամեր անց, ներկայացել է ոստիկանություն: Նրան ձերբակալել են:
Տեսանյութը՝ այստեղ