Այսօր պատահական ձեռքս ընկավ «Հայաստանի պետության և իրավունքի պատմություն» բուհական ձեռնարկը: Թերթեցի և... ինձ համար հայտնաբերեցի, որ տհասությունն ու անպատասխանատվությունն ամենուր է...
Մասնավորապես, գրքում գրված է, թե Հայաստանում տարածված էր բազմայրությունը, այսինքն՝ հարազատ եղբայրները և մոտ ազգականները կենակցել են միևնույն կնոջ հետ: Ամուսնուց բացի տան հարսի հետ կենակցել է նաև սկեսրայրը կամ ավագագույն մեկ այլ ազգական... Հայրն իրավունք ունի սեռական հարաբերություն ունենալ հարազատ որդու կնոջ հետ:
Գրիգոր Լուսավորիչը ծնվել է քրմի ընտանիքում... Սա՝ երկու պատահական էջ թերթելուց հետո...
Եվ այս տգիտության ու ստահակության հեղինակը պատկերացնու՞մ եք՝ ով է...
Ոմն արդարադատության առաջին դասի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու, մի շարք ԲՈՒՀ-երի դասախոս Արա Ասլանյան...
Ի դեպ, գիրքը համարվում է բուհական ձեռնարկ, բայց երաշխավորված չէ որևէ գիտական հաստատության կողմից...
Մենք մի քանի պատմաբաններով գրքի ամբողջական ընթերցումից հետո հանդես կգանք հայտարարությամբ:
Բայց մինչ այդ շատ կուզեի իմանալ. իրեն պատմաբան և գիտնական համարող այս տհասին պատմական գիտությունների թեկնածուի կոչում տվող անբարոներն ի՞նչ են մտածում սույն հարցի շուրջ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/762145590507862?comment_id=762149103840844&offset=0&total_comments=1&ref=notif¬if_t=feed_comment
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել