Այսօր մի շատ խելացի ու հայրենասեր մարդու հետ էի զրուցում ազգային ինքնությունից, տեսակից: Մի շատ հետաքրքրիր պատմություն պատմեց ինձ. 90-ականների սկզբներին Աղդամի տարածքով անցնող մարդատար ավտոբուսը, որի ղեկին հայ է լինում, կանգնեցնում են զինված ադրբեջանցիները, վարորդը, ով գիտակցում է, որ եկել են իրեն սպանելու, շատ արագ մի թուրք երեխայի է բռնում մեքենայի միջից և դիմելով իրեն շրջապատած ամբոխին՝ ասում է, որ եթե իրեն մոտ գան՝ երեխային կսպանի: Ամբոխը հետ է քաշվում և այդ ժամանակ մի տարեց թուրք է առաջ գալիս և, դիմելով ներկաներին, ասում է՝ հայը երբեք երեխա չի սպանի, հանգիստ առաջ գնացեք ու սպանեք նրան: Ամբոխն այդպես էլ անում է: Հայը երեխային չի սպանում:
Հ.Գ. Անկեղծ ասած չգիտեմ՝ հպարտանամ, թե հակառակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/819756068082377?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



