Գիտնականները սնվելու լավագույն օրաբաժին են համարում 5։2 սխեմայով դիետան։ Այդպիսի օրաբաժինն առավելագույնն է օգնում՝ պաշտպանվելու կրծքի քաղցկեղից։ Բրիտանացի մասնագետները պարզել են, որ քաղցի կարճատև ժամանակահատվածներն օգտակար են առողջության համար։

Գիտնականները խորհուրդ են տալիս կրճատել օրվա մեջ օգտագործվող կալորիաների քանակը։ Այդպիսի երկշաբաթյա դիետան գերազանց պաշտպանություն է կրծքի քաղցկեղից։

Մասնագետները սոված դիետայի օգուտը բացատրում են նրանով, որ էվոլյուցիայի տեսանկյունից մշտական ու կանոնավոր սնվելն ավելի շուտ անոմալիա է, քան՝ նորմալ։

Genesis Breast Cancer Prevention-ի մասնագետները հայտնաբերել են, որ սոված դիետայի շրջանում ճարպն այրվում է, որը կարող է առաջացնել սրտի և անոթների հիվանդություններ։

Դրանից բացի, այդպիսի դիետաներն առավել արդյունավետ են ուռուցքային հիվանդությունների կանխարգելման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել