Interpress.am-ը գրում է․
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին հրաժարվել իրենց այֆոններից (iPhones)` հօգուտ Ռուսաստանի մշակած YotaPhone 2-ի, որը կթողարկվի այս տարվա դեկտեմբերին: Կադիրովը հեռախոս է նվեր ստացել հեռուստահաղորդավ Թինա Կանդելակիից, եւ ցուցադրել այն Instagram-ում` հեռախոսը անվանելով «եզակի ռուսական նախագիծ»: Իրականում, հեռախոսը շատ չի տարբերվում արեւմտյան խելացի սարքերից, այն Google Android օպերացիոն համակարգով է:
Ինչ վերաբերում է iPhone-ին, Կադիրովը կոչ է արել ռուսներին հրաժարվել սմարթֆոններից՝ ամերիկյան մշակույթի հետ կապ ունենալու համար:
«Ես խորհուրդ եմ տալիս չգնել iPhone եւ աջակցել հայրենական արտադրողներին …. Ամերիկան Ռուսաստանին համարում է իր թշնամին, իսկ մեր քաղաքացիները գնում են տասնյակ միլիոնավոր iPhone-ներ, այդպիսով ֆինանսավորելով ԱՄՆ ռազմական արդյունաբերական համալիրը», – գրում է նա է Instagram-ում, Newsweek-ն այն թարգմանել է ռուսերենից:
Առաջնորդը նաեւ խորհուրդ է տվել ռուսներին հրաժարվել ամերիկյան սոցիալական լրատվամիջոցների ծառայություններից.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://interpress.am/kadirov-iphone/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել