Առյուծի նման հագցված պոնին Սլովենիայում կայացող «Grand Prix» ձիարշավի աշխարհի առաջնության ժամանակ։

Բևեռային երկու արջ գրկախառնվում են Կանադայի Մանիտոբա բնակավայրում, 0-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում։

Ամերիկացի մոդել Լինդսի Էլինգսոնը քայլում է պոդիումով՝ Լոնդոնում կայացող 2014թ․ի «Victoria՝s Secret» նորաձևության շոուին։

Բեռլինի «KaDeWe» հանրախանութում 13 տարի Սանտա Կլաուս աշխատող Փիթեր Ջորջին տեղեկացրել են, որ այս տարի նրան կփոխարինեն։ Այժմ առցանց հայտարարությունով փնտրվում է նրան փոխարինող։

Բրազիլացի արվեստագետ Մունդանոն կակտուս է տնկում չորությունից ճաքած հողի մեջ՝ Սան Պաուլոյի Նազարե Պաուլիստա բնակավայրի Կանտարեիրա ջրամբարի տարածքում։ Երաշտից տուժած 20 միլիոն բնակչություն ունեցող Սան Պաուլոն դեռ երկու ամսվա ջրի պաշար ունի։

Բելառուսի Կրևո գյուղի ավագ դպրոցի աշակերտները գազային դիմակ են կրում հրդեհից պաշտպանվելու վարժանքի ընթացքում։

Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք Նավատորմի օրվա միջոցառման փորձը։

Հնդկական նավատորմի կոմանդոսները ցուցադրում են իրենց կարողությունները Հնդկաստանում՝ Նավատորմի օրվա տոնակատարությանն ընդառաջ։

Կրիկետի «3rd One-Day International» առաջնության Շրի Լանկա-Անգլիա խաղից առաջ Շրի Լանկայի Համբանտոտա մարզադաշտը ծածկում են տեղացող անձրևի պատճառով։

Աֆղանստանի Հերատ բնակավայրում ավարտական միջոցառմանը կին զինվորը ցուցադրում է կրակելու իր հմտությունները։

Հեծանվորդները նախապատրաստվում են Կալկաթայում կայանալիք Հիպ-հոփ կարնավալին։

Թայլանդի թագավորական պահակախումբը մասնակցում է ռազմական զորահանդեսին՝ Թայլանդի թագավոր Բումիբոլ Ադուլյադեյի ծննդյան տոնակատարությունների շրջանակներում։ Դեկտեմբերի 5-ին կլրանա թագավորի 87 ամյակը։

Մեքսիկայում 43 անհետ կորած ուսանողների դեպքը բացահայտել պահանջող ցույցի ժամանակ, վանկարկումներ անելով, ցուցարարը քայլում է կարմիր շղարշի տակով։




