ArmnewsTV.am-ը գրում է.
Տիկին Ռուզաննան խանութից զարմացած ու զայրացած է դուրս եկել. թանկացել է նաև կաթնամթերքը: Չգնել չէր կարող` տանը երեխաներ կան:
Կաթնամթերքի գնի բարձրացումը շատերին է բարկացրել: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահի համար բարձր գինը նորություն չէ: Իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել` կաթնամթերքը թանկացել էր ավելի վաղ` պարզապես դա այնքան էլ նկատելի չէր. օրինակ 450 գրամանոց թթվասերի տարրաները մի քանի ամիս առաջ փոքրացան, սակայն խանութներում դրանց գինը մնաց նույնը: Նրա ունեցած վերջին տվյալով` կաթնամթերքի գինը բարձրացրել են բոլոր ընկերությունները:
ԱՎԾ տվյալով` նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1% գնաճ: Բաբկեն Պիպոյանի տվյալներն էականորեն տարբերվում են պաշտոնականից: Նրա կարծիքով` վերջին շրջանում գնաճը կազմել է միջինը 15 տոկոս: Ի դեպ, կաթի տեղական հումքի գինը չի փոփոխվել: Ինչու է կաթնամթերքը թանակացել: ՏՄՊՊՀ-ն գնահատական չի տալիս: Կաթնամթերք արտադրող ընկերություններից հիմնավորումներ են պահանջել: Հանձնաժողովի քարտուղար Գայանե Սահակյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց` ընկերությունների համար փաստաթղթեր հավաքելը ժամանակատար է. տնտեսվարողներին պատասխանի համար տվել է 7 օր:
Տեսանյութը՝ այստեղ