1in.am-ը գրում է․

Երգչուհի Լեդի Գագան Հովարդ Սթեռնի շոուում պատմել է, որ իրեն 19 տարեկանում բռնաբարել են, հայտնում է E! Online-ը:
Նախ՝ Գագան ասել է, որ իր Swine երգը բռնաբարության, զայրույթի ու ցավի մասին է, որն ինքը ցանկացել է արտահայտել: Դրանից հետո նա խոստովանել է, որ իրեն բռնաբարել է սեփական պրոդյուսերը:
«Ես անցել եմ սարսափելի բաների միջով, որոնց վրա հիմա, հոգեբանական, ֆիզիկական ու էմոցիոնալ թերապիայից հետո կարող եմ ծիծաղել: Երաժշտությունը ինձ համար շատ բան է արել»,- խոստովանել է երգչուհին:
Նրա խոսքով՝ ինքը բռնաբարուիթյան ժամանակ եղել է 19 տարեկան, երբ գնում էր կաթոլիկական դպրոց ու «շատ միամիտ էր»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1495620.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել