«Այս տարվա պոպոքի գնից ելնելով, կարելի է ասել՝ շնորհավոր Ձեր թանկ Նոր Տարին». Արմեն ԹադևոսյանLife.panorama.am-ը գրում է.

Դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Արմեն Թադևոսյանն, ինչպես միշտ, Ամանորը պատրաստվում է անցկացնել ընտանիքի հետ: Թեև յուրաքանչյուր տարի որոշում են տոնական օրերը «տանից դուրս» անցկացնել, բայց աշխատանքը խանգարում է. «Չի ստացվում ընտանիքով, թեկուզ մի քանի օր, կտրվել տանից: Թեև, կարծում եմ, դա վատ չէ: Մի որոշ շրջան՝ տարիներ շարունակ բացակայում էի ամանորյա գիշերը, քանի որ տարբեր միջոցառումներ ունեի վարելու։ Սակայն մի քանի տարի է, որոշել եմ, որ ամանորյա գիշերը պարտադիր ընտանիքիս հետ պետք է անցկացնեմ»:,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:   Յուրաքանչյուր տարի իր հետ նոր հաջողություններ է բերում, երազանքներ ու նպատակներ իրագործում: Այս տեսանկյունից Արմենի համար խորհրդանշական ու սպասելի էր 2000 թվականը. «Շատ էի սպասում գալիք 2000 թվականին, քանզի հենց հունվար ամսին պետք է ծնվեր իմ առաջնեկը»:

Նա դեռ չի կողմնորոշվել, թե ինչ նվերներ է պատրաստելու ընտանիքի անդամների և այնտեղ բնակվող փոքրիկ «հերոսների» համար: Ամեն ինչ կախված է Ձմեռ պապիկից: «Դեռ չեմ կարող ասել, թե ինչ նվերներ եմ պատրաստելու, որովհետև սպասում եմ Ձմեռ Պապիկի նամակներին, որոնք պետք է գրեն երեխաներս։ Չնայած՝ բանավոր արդեն ինձ ասվել է, բայց դե պետք է «ճիշտ աշխատել», ժողովրդական լեզվով ասած՝ մաքուր, ամեն ինչ փաստաթղթով»,-ժպտալով անկեղծացավ դերասան-ռեժիսորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել