Araratnews.am-ը գրում է․

հասհ

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Օրն ընտրված է նրա համար, որ հաշմանդամները ևս մեկ անգամ հնարավորություն ստանան բարձրաձայնելու իրենց խնդիրների մասին:

«Հաշմանանդամություն ունեցող անձանց թիվն այսօր 196 000 է՝ և խնդիրներն էլ նույնքան բազմազան են ու բազմաբնույթ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ունիսոն» ՀԿ-ի հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը:

Մարիաննա Չալիկյանի խոսքով՝ «Ունիսոն» ՀԿ-ն այս տարի ակտիվ գործունեություն  է ծավալել՝ անցկացնելով մի շարք հետազոտություններ:

«Ուսումնասիրել ենք Երևանի, Գյումրու, Վանաձորի հասարակական, վարչական շինությունները՝ փորձելով պարզել, թե ինչքանով են դրանք մատչելի տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար»,- ասաց Մարիաննա Չալիկյանն ու նշեց, որ հետազոտության արդյունքներում պարզվել է, որ մատչելի շինություն գրեթե չկա:

Մեր այն հարցին, թե ի՞նչ ուսումնասիրություններ են ձեռնարկել մասնավորապես գյուղերում և ինչպիսի՞ արդյունքներ արձանագրել՝ Մարիաննա Չալիկյանը պատասխանեց, որ գյուղեր այցելել են, բայց առանձին հետազոտություններ չեն իրականացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել