Ինջիղուլյանը հաստատեց.Բաքվում իր հարցաքննությանը մասնակցել է սպանված դիվերսանտըSlaq.am-ը գրում է․

Ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը ճանաչել է իրեն Բաքվում հարցաքննած, այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Հասան Հասանովին, որը սպանվել էր հայկական Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծելու ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԼՂՀ առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում կայացած նիստի ժամանակ հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացավ Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի եւ դատապաշտպանների հարցերին, նա դատական գործին առնչվող մանրամասներ պատմեց ադրբեջանական գերության վերաբերյալ։ Հ. Ինջիղուլյանի տված ցուցմունքների համաձայն, սահմանի ադրբեջանական կողմում իր հայտնվելը պայմանավորված է եղել վատ եղանակային պայմաններով ու թույլ տեսողությամբ։

Ջուր բերելու նպատակով, նա դուրս էր եկել դիրքից եւ հայտնվել ադրբեջանական ընտանիքում, որի մատնությամբ էլ նրան ձերբակալել ու ծեծել են 2 ազերի զինվորական: Վկայի պատմածով, իրեն Բաքվում բանտարկել են ռազմական գաղութում, որտեղ իրեն պահել են առանձին խցիկում ր պարբերաբար ծեծել ու նվաստացրել։ Բացի այդ, գնդակահարելու սպառնալիքով նրան ստիպել են ԿԽՄԿ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներին ասի թե այլեւս չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Գերության ընթացքում, հարցաքննելով Հ. Ինջիղուլյանին ադրբեջանցիները նաեւ փոքր տեսախցիկով տեսանկարահանումներ են կատարել։ Ըստ Իջիղուլյանի՝ դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված, սպանված դիվերսանտ Հ. Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել