Հայ երգչի նպատակասլացության վրա միշտ զարմացել եմ։ Մարդը ֆենոմենալ «կապրիզնի» պետք է լինի, որ չըմբռնի իր անհաջողությունը։ Գուցե ի՞նքս եմ հետամնաց և մումուշիկ-նունուշիկ կլիպերից բան չեմ հասկանում, բայց և այնպես մնում եմ իմ կարծիքին, որ չարժի ամսվա մեջ մի անգամ 5000$ տալ ու կլիպ նկարել, եթե այն, միևնույն է, մենակ յութուբի ապրանք է լինելու և ունենալու է մաքսիմում 100-150.000 դիտում։ Ի դեպ, Տուվալուի գիտնականներն ասում են, որ յութուբում 100-150.000 դիտում կարելի է ունենալ նաև այլ ճանապարհով, օրինակ՝ մարմնի բարեմասնությունների ուղղակի նկարահանման և տեղադրման դեպքում։ Ուզում եմ ասեմ՝ ռացիոնալ օգտագործեք ձեր գումարը, իսկ եթե «բոշի յուղի» պահն է, ուրեմն բարեգործությամբ զբաղվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել