Երջանկությունն այն է, երբ գեղեցիկ տուն ունես, որտեղ միշտ ջերմ է ու հարմարավետ:
Երջանկությունն այն է, երբ կարող ես լինել այն մարդու հետ, ում հետ ցանկանում ես:
Երջանկությունը համեղ կոնֆետներն են:
Երջանկությունը շքեղ հարսնացու լինելն է:
Երջանկությունը ստեղծագործելու, նկարելու, երևակայելու հնարավորությունն է:
Երջանկությունը հարազատների և ընկերների հետ ժամերով հեռախոսով զրուցելն է:
Երջանկությունը սիրած մարդուն ամեն կերպ սիրելն է:
Երջանկությունն ամանորին տոնածառ զարդարելն է:
Երջանկությունը սիրած մարդու ձեռքը բռնելն է:
Երջանկությունն այն հագուստը կրելն է, որի մեջ քեզ հարմարավետ ես զգում:
Երջանկությունը հին լուսանկարները նայելն է:
Երջանկությունը մետրոյով երթևեկելն է, երբ ամենուր խցանումներ են:
Երջանկությունը ծնող լինելն է:
Երջանկությունը համեղ ուտելիք պատրաստելն ու գովեստի խոսքեր լսելն է:
Երջանկությունն առավոտյան համեղ սուրճ խմելն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել