«Խորհրդարանի բակը հիմնովին քանդուքարափ են արել և նոր սալիկներ են փռում: Չնայած արտաքուստ բավական բարեկարգ տեսք ուներ և ընդամենը վերջերս էր նորոգվել, բայց շինարարներն ասում էին, որ փոխելու «վախտն» է: Թե ինչքան գումար է հատկացվել այդ աշխատանքներին, այն էլ հիմա, երբ համատարած գնաճը սպառնալիք է դարձել մարդկանց համար, կներկայացնենք առաջիկայում, բայց ուշագրավ է, որ մինչ բակը սիրունացնում են, խորհրդարանի սանհանգույցները հայտնվել են անմխիթար վիճակում: Հարկեր կան, որտեղ պետքարաններն ընդհանրապես չեն աշխատում, և օրվա որոշակի ժամերի այստեղ ջուրը «գյոլ» է տալիս, դուրս թափվում զուգարանակոնքերից»,– գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել