Armlur.am–ը գրում է.
Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 15 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, ազատամարտիկների և նրանց հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին: Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/272065/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



