Interpress.am-ը գրում է․
Ի՞նչ է թաքնված անվան տակ: Սկսենք Պարսից ծոցից կամ Արաբական ծոցից, կամ, պարզապես, Ծոցի արաբական երկրներից: Ես պարտական եմ ընթերցողին (եւ զինվորական) Ռոս Ֆարհադեին իմ դեմ ներկայացրած բողոքի համար: Անցյալ շաբաթ ես օգտագործել եմ Ծոց բառը Իրանի սյունակում և վերջինի հնարավոր աշխարհաքաղաքական իշխանության վերադարձը Մերձավոր Արեւելք: Իմ օգտագործած «Ծոց» բառն, ըստ նրանց, եղել է մեղմ, ձանձրալի եւ պատմականորեն անգույն: Ռոսն ասաց, որ պատմականորեն, իրավաբանորեն և ՄԱԿ-ում այն կոչվում է Պարսից ծոց: Իսկ Գամալ Աբդուլ Նասերի ազգայնամոլության շնորհիվ այն վերանվանվեց «Արաբական ծոց»:
Ռոսը ճիշտ էր: Եվ ես կարծում եմ, որ գիտեմ, այդ անվանակարգության աննկատելի փոփոխության նախապատմությունը: Երբ աշխատում էի Մերձավոր Արեւելքում եւ The Times-ում, մինչեւ Մերդոքը կթուլացներ թերթը, պարզեցինք, որ ամեն անգամ, երբ վկայակոչում էինք Պարսից ծոցը, արաբական պետությունները հրաժարվում էին թույլ տալ թերթի վաճառքը Դուբայում կամ Կահիրեում: Իսկ երբ այն անվանում էինք Արաբական ծոց, թերթն արգելվում էր Իրանում:
Այնպես որ, մենք ընտրեցինք պարզապես «ծոց» տարբերակը: Գուցե, սա մի քիչ վախկոտություն է, ի դեպ, ես չեմ մասնակցել այդ որոշման կայացմանը, բայց շատ թերթեր հետեւեցին այդ օրինակին: Բրիտանական մամուլը պատմական մի փոքր խառնաշփոթության պատճառով չէր պատրաստվում գրաքննության ենթարկվել Մերձավոր Արեւելքում: The Independent-ն էլ, երբ սկսեց հրապարակվել, բոլորովին անկանխամտածված օգտագործեց Ծոց բառը, գաղափար չունենալով թե ինչու չի օգտագործվում Պարսկական կամ Արաբական տեղանունը:
Մենք նմանատիպ խնդիր ենք ունեցել նաև Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված: Այնտեղ, պատերազմի ամենավատ օրերին, The Times- ում հաճախ էինք օգտագործում «Օլսթեր» (Ulster) բառը նահանգի վեց կոմսության փոխարեն, որովհետև պարզել էինք, որ հանրապետությունում իռլանդացի ընթերցողները անվան նկատմամբ դժգոհություն էին հայտնել: Նրանք արդարացիորեն նշեցին, որ Ulster-ը պատմականորեն պարունակում է ինը կոմսություն, այդ թվում` Դոնեգալը, Քավանը, Մոնագանը (Donegal, Cavan, Monaghan): Սակայն, բողոքականները հրաժարվել են վերջին երեքը ընդգրկել Հյուսիսային Իռլանդիայում, քանի որ այնտեղ կաթոլիկներները շատ էին: Իռլանդացի հանրապետականները կամ, պարզապես, հասարակ իռլանդացիները նախընտրել են «վեց կոմսությունները» կամ սեղմ՝ Հյուսիսային Իռլանդիան: Նրանք ճիշտ էին: Բայց քանի որ The Times-ը դեռ վաճառվում էր Հանրապետությունում, մենք շարունակեցինք օգտագործել ULSTER-ը: Իռլանդիայի պատմության մասին իմ առաջին գրքի վերնագրում ես օգտագործել եմ Ulster բառը՝ նկատի ունենալով ոչ թե ինը, այլ վեց կոմսություն:
Ես կոշտ դիրքորոշում ունեմ այն երկրների անվանումների նկատմամբ, որոնք սկսվում են «Ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն» բառերով և դա այն պատճառով, որ նրանք մշտապես պատկանել են իրենց բռնակալներին, այլ ոչ թե ժողովրդին, եւ եղել են ոչ ժողովրդական, ոչ էլ ժողովրդավարական:
Օրինակ Եմեն կամ Եմենի ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն: Այնպես որ մենք այն անվանել ենք պարզապես Եմեն, կամ Ալժիր, որը նույնպես սիրում է իրեն համարել ժողովրդական և ժողովրդավարական:
Հետո մենք պետք է ճանաչեինք Մեծ ժամանակաշրջանը (Father Time): Հայրս` 1914-18 թթ. պատերազմի վետերանը, այն կոչեց «Մեծ Պատերազմ» նույնիսկ երկրորդ պատերազմից եւ ամբողջ աշխարհում տեղի ունեցած այլ արյունալի մարտերից հետո:
Բրիտանացիները 1948-ին պաշտոնապես որոշեցին Մեծ պատերազմ կոչել Առաջին համաշխարհային պատերազմը, քանի որ նրանք ստիպված էին վերանայել պատմությունը: Հորս պատերազմը չկարողացավ վերջ դնել բոլոր պատերազմներին, եւ մենք պետք է դա ընդունեինք:
Ես հիմա էլ սիրում եմ Մեծ պատերազմի (The Great War) էպիկական շրջանը, բայց 1945 թ.-ին մոտ, Մեծ բառն այլեւս չէր գործում:
Մեծ Պատերազմի շատ դեպքեր դեռեւս վիճելի են, այդ թվում հայկական Հոլոքոստը, ինչպես ես եմ այն անվանում (մեծատառ «Հ») 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կառավարության իրականացրած 1. 5 միլիոն հայ քրիստոնյաների ցեղասպանությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ