Մտնում եմ «Հայաստան» ՀՀ-ի կայքէջ ու կարդում եմ «գլխավոր նվիրատուներ» բաժինը: Գլխավոր համարվում են նրանք, ովքեր 100 000 դոլարից ավելի գումար են տվել հիմնադրամին: Նույն տրամաբանությամբ երևի Հիմնադրամում անգլուխ են համարում նրանց, ովքեր 100 000 դոլարից քիչ են տվել: Հոգեբարձուների խորհրդում շատ են հոգևորականները, և զարմանալի է, որ գոնե նրանք ավետարանական այն պատմությանը հղում անելով, երբ Քրիստոսը գումարային առումով ավելի քիչ նվիրաբերած կնոջը համարում էր ավելի շատ տված և «գլխավոր», քանի որ կինն իր ունեցածի ավելի մեծ տոկոսն էր տվել, չեն առաջարկում հանել այդ անհեթեթ ձևակերպումը: Հայության ռեսուրսներն այնքան շատ են, որ կարելի է ավելի հավակնոտ, ծախսատար, բայց և կենսական ծրագրեր իրականացել: Օրինակ Հայաստան-Իրան երկաթգիծ: Սակայն նման ծրագրերը հնարավոր են իրականացնել միայն հայության բոլոր բջիջների ներգրավմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10205247562251068?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել