
Վաղուց ի վեր հայտնի ասացվածք կա. «Շունը մարդու բարեկամն է», սակայն այս դեպքում շունն այս հրաշք մարդուկների բարեկամն ու լավագույն ընկերն է։ Երբևէ նկատե՞լ եք, թե ինչ առանձնահատուկ հոգատարությամբ են շները վերաբերվում իրենց փոքրիկ տերերին։ Նրանք այնքան ուշադիր են վերջիններիս հանդեպ, որ չես էլ հասկանում, թե ով է ում տիրություն անում՝ շունը երեխայի՞ն, թե՞ երեխան շանը։ Սակայն մի բան հաստատ է. նրանց միջև ամուր ընկերություն է ձևավորվում։ Հաճախ շներն ու երեխաները մեծանում են կողք կողքի, ու ընտանի կենդանին ընտանիքի լիարժեք անդամի կարգավիճակ է ստանում։ Երեխաների ու շների մտերմությունն իսկապես հրաշալի է, միայն թե միշտ հիշեք պատվաստումների մասին, որպեսզի անհարկի վտանգի չենթարկեք Ձեր փոքրիկներին։
Orlando| Hulton Archive
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել






























