Slaq.am-ը գրում է․
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ «Փոսի» դպրոցի հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ, ովքեր նշված հատվածում հայտնաբերել են առանց համարանիշների, ամբողջովին վնասված KIA մակնիշի ավտոմեքենա: Մինչ ոստիկանությունը տեղում կպարզեր դեպքի հանգամանքները, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն այս անգամ ահազանգ է ստացվում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



