Հանրապետությունում սպասվում են տեղումներ և մառախուղSlaq.am-ը գրում է․

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-3-ին շրջանների մեծ մասում, 4-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 4-ին կնվազի 1-3 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում դեկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին էական տեղումներ չեն սպասվում, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել