Տարոն Մարգարյան ջան, շատ եմ խնդրում ու աղաչում եմ, այուհետ Երևանի համար ոչ մի լավ բան չանեք, չեք տեսնում, որ կան անասունատիպ կենդանիներ, որոնք նույնիսկ մեր ՄԵԾԵՐԻ արձաններն են պղծում, այլանդակում, խնդրում եմ ճիշտ հասկացեք, չեմ ուզում, որ ձեր բարի գործերը էսպես ջուրը ընկնեն, հատկապես, որ ձեր աշխատանքին արդեն երկար տարիներ եմ հետևում դեռ Ավանի թաղապետ լինելու ժամանակ:Խնդրում եմ, ոչ մի բան, եթե նույնիսկ անեք էլ, ոստիկանապետի հետ հստակ պայմանավորվեք, որ սրանց նման վիճժվածքներին ենթարկեն պատասխանատվության:Արդեն իսկապես չգիտեմ, մարդիկ ոնց են կարողանում սենց վատություն ու չարություն գործել:Հազար ամոթ:Մի քանի օր առաջ ասում էի, վստահ էի, որ չեն դիմանա, այսօր խնդրեմ՝ Ֆրունզիկ Մկրտչյանի արձանը վնասել են:Անկեղծ եմ ասում, հիասթափվել եմ, մարդիկ իրենց իսկ քաղաքը ուզում են այլանդակեն, չփացնեն ու վատ տեսքի հասցնեն:Էսքանից հետո, միայն դուք պետք է խորհրդակցություն հրավիրեք ու հրապարակային մի քանի լավ բան ասեք սրանց նմաններին:Պարոն քաղաքապետ, եթե Երևանի համար մի բան եք անում, հետևողական եղեք, որ չուտեն, չտրորեն, խնդրում եմ, ոստիկանության հետ համագործակցեք, որ նման բաներ չլինեն:Չեմ հասկանում մեր ոստիկաները պարապ-սարապ ման են գալիս Երևանի փողոցներով, կենտրոնական հատվածներով, չեն՞ տեսնում սենց զազրելի բաները, չեն կարողանում կանխել: Անաստված, անարժեք, եսասեր ու փթիր մարդիկ, դուք ուղղակի ամոթանք եք մեր երկրի ու ժողովրդի համար:Զարմանում եմ ինչ՞ կարգի մարդիկ են ձեր ծնողները, ձեզ էդպես՞ են դաստիարակել, դուք չգիտեք, ով է Ֆրուզնիկ Մկրտչյանը այ բաշիբոզուկներ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/408502695872256
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել