Հոգեբանները պնդում են, որ տղամարդկանց՝ ամուսնական կյանքում հավատարիմ չլինելու հարցում մասնակիորեն մեղավոր են նաև կանայք, ովքեր իրենց երկրորդ կեսին բավականին ժամանակ չեն տրամադրում: Սեքսոլոգներն ասում են, որ այսպես ասած «սիրուհի խաղալը» կարող է օգնել խուսափել դավաճանությունից:

Դժվար է մշտապես ուշադրության արժանացնել այն էակին, ում հետ մի տանիքի տակ ես ապրում: Այդ պատճառով էլ կինն ամուսնուն սիրուհու աչքերով պետք է նայի:

Տղամարդիկ շատ շուտ են ընկալում սեռական ազդակները: Սխալվում են այն կանայք, ովքեր կարծում են, որ տղամարդու մոտ սեռական ցանկություն կարող է առաջացնել միայն մերկ կինը:

Տղամարդու «անօգնական վիճակից» կարող է օգտվել ցանկացած կին: Շատ տղամարդիկ ամաչում են անծանոթուհիների հետ սեռական կապի մեջ մտնել: Այսինքն՝ սիրուհին դեռևս պետք է ջանքեր գործադրի: Իսկ կանանց պետք չէ նման արգելքներ հաղթահարել, բավական է միայն տիրապետել գայթակղության արվեստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել