Մի շատ հատկանշական դիտարկում: Անցած տարի դեկտեմբերի 2-ին Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղիղ 94 տարի առաջ նույն օրը Հայաստանի անկախ հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որի արդյունքում Հայաստանի առաջին հանրապետության կյանքն ընդհատվեց: Այսօր նորից դեկտեմբերի 2-ն է, և այժմ արդեն ՀՀ ԱԺ-ն է որոշելու, թե ինչպիսին կլինի մեր երկիրը մեկ տարի հետո՝ դեկտեմբերի 2-ին: Կլինի՞ արդյոք ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական Հայաստանի հանրապետությունը, թե՞ ոչ: Զգու՞մ են արդյոք ՀՀ ԱԺ պատգամավորներն այն պատասխանատվությունը, որը դրված է իրենց ուսերին, պատկերացնու՞մ են, թե ինչ որակում կստանա նրանց գործողությունը՝ պատմական կտրվածքով: Եթե մեկ պահ մտածեին ու պատկերացնին, կտրվեին նյութական արժեքներից ու տեղափոխվեին մի 10, 20, 30, 50 տարի հետո, երևի թե ամբողջ ունեցվածը կտային՝ վերախմբագրելու համար այն սխալը, որը հնարավոր է կգործեն վաղը՝ քվեարկելով Հայաստանի ինքնիշխանության դեմ: Այսօր Պուտինն ու Էրդողանն են հանդիպում, էլի դեկտեմբերի 2-ին, մի փոքր մտածեք, նոր սեղմեք էդ կոճակը, որը կարող է կործանարար լինել ՀՀ Անկախ Հանրապետության համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/801872159835586?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել