Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ կառավարական ուժերի դեմ պայքար մղող ընդդիմության ակտիվիստներին չի հաջողվի հաղթանակ տանել՝ հավելելով սակայն, որ «երկխոսության դռները» բաց են մնում:
Եգիպտոսի «Ալ-Ահրամ Ալ-Արաբի» պարբերականի կողմից ուրբաթ օրը հրապարակված մեկնաբանություններում Սիրիայի նախագահն ասել է, որ պետական մարմինների դեմ զենքի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող տարրերին հասարակությունը չի սատարում, և վերջիվերջո նրանք պարտություն են կրելու:
Ասադը նշել է, թե ողջունում է ընդդիմության հետ երկխոսությունը, սակայն «զենքի կիրառման ճանապարհն ընտրածները երես առ երես կկանգնեն Սիրիայի բանակի հետ»:
Սիրիայի նախագահի մեկնաբանությունները հրապարակվել են այն ընթացքում, երբ երկրի ընդդիմությունը հաղորդել է վարչակարգի զինված ուժերի կողմից հյուսիսային տարածքները ռմբակոծության ենթարկելու մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/samo.fant/posts/222278157900314
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել