1in.am-ը գրում է․
Չինաստանում տղամարդուն դոդոշներ որսալու համար երեք ամսվա ազատազրկման են դատապարտել: Երկրում դոդոշների որսն արգելված է, հաղորդում է The South China Morning Post-ը:
Հենան նահանգի դատարանը 48-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել օրենքը խախտելու մեջ, որն արգելում է որսալ կենդանիների որոշ տեսակների:
Իրավապահները Վոնգին ձերբակալել են 2014թ. հուլիսին, երբ նա գետում դոդոշ էր որսում: Նա այդ պահին հասցրել էր ջրից 87 կենդանի դուրս բերել: Ավելի ուշ նրա որսը կրկին գետ էր բաց թողնվել:
Ձերբակալվածը պնդել է, որ տեղյակ չի եղել դոդոշների որսն արգելող օրենքի մասին: Սակայն, ավելի ուշ նա խոստովանել է, որ ծրագրավորել է դրանց վաճառել սև շուկայում: Դոդոշների մաշկի մեջ պարունակվող նյութերն օգտագործում են չինական ավանդական բժշկության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1494118.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել