1in.am-ը գրում է․
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այսօր կեսօրին տեղի ունեցած սպանությունը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝ 2014թ. դեկտեմբերի 01-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դ.Անհաղթ փողոցի 6 շենքի 16/3 բնակարանում հայտնաբերվել է քաղաքացի Գ.Պողոսյանի դին:
Դեպքի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով` ՀՀ քրեական օպրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված բնակարանում Գ.Պողոսյանը ալկոհոլ է օգտագործել քաղաքացի Յավրումյանի հետ, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակին: Ստացած վնասվածքի հետևանքով Գ.Պողոսյանը մահացել է:
Սպանության կասկածանքով Յավրումյանը ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:



