Հոդված հավատքի մասին 2

Շարունակելով միտքս ասեմ, որ  եթե մարդ գիտակցեր, որ նա կապված ե բնության հետ այնպես, ինչպես որ երեխան իր մոր հետ, ապա, օրինակ, հայի համար “ես քու մերը” հայհոյանքը պակաս վիրաորական կլիներ, քան եթե հայհոյեին բնությունը:   Իսկ մենք հայհոյում ենք մեր բնությանն ամեն օր: Եթե այս տեսանկյունից դիտարկեկնք այն ամենը, ինչ մենք արեցինք վերջին տարիների ընդացքում, ապա ազգովի պիտի գետինը մտնեինք: Փարք Աստծուն, որ Վանա լիճը ավելի հոգատար ու ցիվիլ ձեռքերում է: Սևանից շան հոտա գալիս, ձուկ գրեթե չկա: Ձկան որսը արգելված է բայց մարդիկ կանգնած տռասին անհարիր ժեստիկուլյացիաի միջոցով ձուկ են ծախում: Չգիտես ում մեղադրես, էտ մարդկանց , ովքեր չոր հացի խնդիր են լուծում, թե բնապահպանության նախարարությանը, որը իրեն շլանգի տեղ դրած իմ ու իմ նման քաղաքացիների հարկերից են աշխատավարձ ստանում: Մարդիկ մանկամիտ են մնում մինչև գերեզման, չեն գիտակցում ոչինչ, աֆտոմատի պես ուտում, բազմանում, արտաթորում և հավատում, հավատում, որ մի որ Քրիստոս դյադյան գալու է, որ իրենց կեղտը մաքրի:

Կարելի է չգիտակցելու և աֆտոմատիզմի անթիվ անհամար օրինակներ բերել, բայց սահմանափակվենք ինձ համար ամենացավոտներով: Դիլիջանի անտառները խոզանոց են դարձել: Այնքան աղբ, ինչքան մենք հայերս ենք ստեղծում մեր բնության մեջ լափելուց ու քեֆ անելուց հետո, դժվար ե պատկերացնել: Դրա մասին արդեն ասել եմ ու էլի եմ ասում:  Ի դեպ, նույն պատկերը նաև մեր մյուս անտառներում ու հանգստյան գոտիներում կարող ես տեսնել: Համոզված եմ այդ բնությունը հարամող մեր հայրենակիցներից շատերը հավատոմ են , հավատում են, որ իրենց Աստված է ստեղծել և դեռ ավելին` Աստված իրենց ստեղծել է իր կերպարանքով: Այտեղից հետևություն եմ անում ՁԵՐ ԱՍՎԱԾԸ ԽՈԶ Է ԵՂԵԼ : Եվ դուք ապում եք խոզերի օրենքներուվ: Ցավալին այն է, որ բնությունը հակադարձելու օրենք ունի:    Եթե բնությունը  ոչնչացնում ես, վաղը երկու գլխանի երեխեք են ծնվելու: Ոչ միայն ձեզ մոտ ԽՈԶԵՐ, այլ նաև անմեղ մարդկանց մոտ: Դա բնության օրենքներից մեկն է ավաղ…

Մեր լափելու կաթսան ընդհանուր է, մի կեղտոտեք մեջը, ձեր կեղտը ոչ միայ ձեր էրեղեքն են ուտելու, այլ նաև ԻՄ:  Կան նաև այլ օրենքներ, ասենք  եթե ատելություն ես տարածում մարդկանց հանդեպ, նրանք ել քեզ են ատելու, ու մի օր ոտքդ քարին ա դիպչելու, կամ քո, կամ էրեխու ոտքը:   Դա  էլ է բնության օրենք: Ուզում եմ հավատալ, որ այդ ԽՈԶԵՐԸ շատ չեն և իրենց հանդեպ իմ նողկանքը գոնե քիչ կանդրադառնա ինձ վրա:  Ուժը հակաուժ է ծնում: Երբեք փոքր ժամանակ գնդակը գետնին չեք խփել, չէ որ ինչքան ուժեղ խփես, այնքան բարձր է թռչելու` սեղմվելու ու ընդարձակվելու շնորհիվ: Այ օրինակ, եթե աղքատ երկրում քո զենքը քո փողն է, ապա այդ փողը մի օր դեղի  համար ես օգտագործելու, լավագույն դեպքում քո համար, ոչ թե մերձավորներիդ: Որովհետև աղքատ երկրում չի կարելի միլիարդներ կուտակել, ընդհանուր աղքատության ֆոնի վրա կուլ չի գնա:  Եվ ինչպես տեսնում ենք, որոշների մոտ կուլ չի գնում: Նրանց ատում են, նրանց երեխաները հաճախ պատուհաս են դառնում իրենց պապաների համար, թմրամոլներ են կակ կազինոյում կրվում են պապաի փողերը:  Եթե քո զենքը քո պաշտոնն է, մի օր այդ պաշտոնը խիյար ա դառնալու անպայման: Դրա համր էլ առանձնապես փիլիսոփա լինել պետք չէ: Հիշեք  ժամանակին ինչ կատարվեց  Ներոնի, Չաուշեվսկու, Հիտլեի,Սադամի և շատերի հետ: էլ որ մեկին ասեմ:

Հայ ազգանուններ հատուկ չեմ տալիս, որ “հերոսների” պանթեոնին ցեխ չնետեմ: Չէի ուզենա թշնամիներ ձեռք բերել, մի բուռ ազգ ենք, գոնե իրար մեջ ատելություն չսերմանենք: Ավելի լավ է մտացենք, ոչ թե ատենք իրար:

Ակնկալում եմ  մեկնաբանություններ   որտեղ կասեք, թե որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը  հավատքի բացակայությունն է:  Համաձայն չեմ: Շատերը եկեղեցի են գնում ու հավատում , հավատում են,  որ մի օր պլստալու են: Իրականում կարելի է պլստալ միայն կաշառակեր դատաիրավական սիստեմից, այն էլ միայն մեր նման Ճ-կլասի երկրում….

Իսկ քամու դեմ միզելուց միևնույն է վրադ ես միզելու. այ դա բնության օրենք է կամ Աստծու, ինչպես կուզեք:  Եվ  եթե քամու դեմ կանգնես, վրադ ես անելու, բնությանը չես կաշառի:  Դա հասկանալու համար լոտոս նստել պետք չէ: Ուղղակի հիշեք դպրոցական մի դեվոլվացիայի ենթարկված, իմաստատազրկված դարձվածք: “Մայր բնություն” Եվ եկեք մեր սեփական մորը չբռնաբարենք, չպղծենք, չծախենք, չթալանենք: Առանց այն էլ, ինչպես յուրաքանչուր ծնող, նա տուժելու է, տանջվելու է մեր ձեռքը, մեզ լույս աշխարհ բերելով, մեզ կերակրելով: Մարդը միշտ էլ ապրում է բնությանը հակառակ ու նրա հաշվին, ինչպես երեխան իրա ծնողի հաշվին: Մառդը միակ կենդանին է, որի ոչնչացման դեպքում բնությունը չի տուժի, դեռ ավելին` կծաղկի: Մարդը միակ կենդանին է, որը  էկոբալանսի մեջ դեստրուկտիվ դեր ունի: Մարդը պատուհաս է բնության և ինքն իր գլխին: Գոնե մի քիչ մեղքի զգացում ունենանք, խոսքս պաշտոնյաների կամ բիզնեսմենների մասին չէ միայն: Դրանք մարդկության ամենամանկամիտ ու էգոիստ խավն են: Բարուրի երեխաների պես, որոնք բացի կաթը ծծելուց ու տակները կեղտոտելուց էլ ընդուկան չեն ոչնչի: Խոսքը մեր մասին է գիտակից ու գոնե մի քիչ մեծացած երեխաների:   Կարելի է չէ, մի քիչ կոռեկտ լինել, ու հիշել, որ հարազատ ծնողին չեն ստորացնի: Հիմա որ յուրաքանչյուրիս ծնողին մի թթու խոսք ասեն, հայոց հարցի չափ վիրավորվում ենք, պատրաստ ենք սպանել անգամ: Իսկ որ մեր ընդանուր մորը բռնաբարում ենք ամեն օր, դառնում ենք անթասիբու ծախու:

Հ.Գ.  Սիրելի ընթերցող, խնդրում եմ սկզբից կարդացեք նախորդ հոդվածը:

       Խնդրում եմ համախոհներիս իմ հանդեպ վիրաորական քոմենտներին չպատասխանել,              անիմաստ կարծիքները և Ճ կլասի կարծիքները, շեղում են խելամիտ ընթերցողին բուն                նյութից:   Շնորհակալություն:

       Շարունակելի…     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել