Չինաստանում հայ հետազոտողների և ուսանողների 1-ին գիտաժողով

Չինաստանում հայ ուսանողների միությունը և Չինաստանում ու Հոնկկոնգում Հայկական համայնքը տեղեկացնում են, որ ս.թ. նոյեմբերի 30-ին Չինաստանի ժամանակով 22:00-ին (Հայաստանի ժամանակով 18:00) տեղի ունենացավ Չինաստանում հայ ուսանողների և հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը:

Գիտաժողովի ձևաչափն առանձնահատուկ էր, քանի որ հնարավորություն տվեց մասնակիցներին իրենց գիտահետազոտությունները ներկայացնել առցանց: 
«Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների 1-ին գիտաժողովը» նպատակ ունի միավորելու Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին: Գիտաժողովը հնարավորություն տվեց կապ ստեղծել հայ ուսանողների ու հետազոտողների միջև, կազմավորել հայ չինագետների թիմ, որը Չինաստանում կազմակերպվող գիտական միջոցառումներում կներկայացնի հայկական հետազոտությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել